
Հայտադիմումների ընդունում
Կանաչ գյուղատնտեսությունը` որպես Հայաստանում կայուն զարգացման խթան
Կանաչ գյուղատնտեսության կոնֆերանս Հայաստանի գիտական կոմիտեն հրավիրում է ոլորտում կայուն դիրք և ճանաչում, ինչպես նաև նոր տեսլական ունեցող մասնագետներին` միանալու միջոցառմանը` ներկայացնելով գիտական աշխատանքներ անհատական և պաստառային շնորհանդեսների տեսքով:
Ակադեմիական հետազոտություններ, պաշտոնական վիճակագրություն, առևտրային և սոցիալական հետազոտություններ և այլն` ձեր բացահայտումներն ամենատարբեր ոլորտներում առավել քան արժեքավոր են:
Միասին ստեղծե՛նք հիմք բազմակողմ քննարկումների համար` առաջարկելով կայուն լուծումներ ավելի կանաչ ապագայի համար:


ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ
- Նորարարական տեխնոլոգիաներ գյուղատնտեսության մեջ
- Կայուն և կլիմայական խելամիտ գյուղատնտեսություն
- Շրջանաձև տնտեսությունը և ռեսուրսների կայուն
կառավարումը գյուղատնտեսությունում
- Գիտելիքի փոխանցում/փոխանակում
ՈՒՂԵՑՈՒՅՑ
- Աբստրակտների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 10-ը
- Աշխատանքը պետք է ներկայացվի անգլերեն և չպետք է գերազանցի 500 բառը
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հոկտեմբեր 15, 2024 – Հայտադիմումների բացում
Փետրվար 17, 2025 – Աբստրակտների ներկայացման վերջնաժամկետ - ԵՐԿԱՐԱՑՎԱԾ
Փետրվար 28, 2025 – Ընտրված աշխատանքների հաստատում
Մարտ 10, 2025 – Պրեզենտացիայի ներկայացում (ՄԻԱՅՆ բանավոր զեկուցումների համար ընդունված ամփոփագրերի համար)
Մարտ 20, 2025 – Ամբողջական աշխատանքի ներկայացում (ՄԻԱՅՆ ՀԱԱՀ, Ագրոգիտություն և տեխնոլոգիա հատուկ պատբերականում տպագրման համար ընդունված աշխատանքների համար)