
Հայաստան.
բացահայտե՛ք
ԱՄԵՆԸ ՄԵԿՈՒՄ ուղղությունը
Հայաստան` հին ու նոր աշխարհ, որը խոստանում է մեկտեղել հարուստ մշակութային ժառանգությունը, բնության հրաշքները, տան տերերի ջերմությունն ու սրտաբացությունն ու ժամանակակից աշխարհի շունչը` ապահովելով վառ պատկերներ ապագա անմոռանալի հիշողությունների համար:
Ընկղմվե՛ք դարերի պատմության մեջ՝ ուսումնասիրելով հնավայրերը և ակնածանք ներշնչող ճարտարապետությունը, վայելե՛ք հայկական արվեստի վառ գույները, բացահայտե՛ք ազգային խոհանոցի համերն ու բույրերը, փնտրե՛ք և գտե՛ք գլխապտույտ արկածներ մոտ և հեռու լեռներում:




Հյուրասիրությունը` արյան մեջ
Այստեղ` Հայաստանում, անծանոթները դառնում են ընկերներ:
Այստեղ` Հայաստանում, յուրաքանչյուր այցելու նվիրական հյուր է, որին ընդունում են գրկաբաց և անկեղծ բարությամբ:
Գյուղական գողտրիկ տներից մինչև շքեղ հյուրանոցներ` վստահ եղե՛ք` ձեզ զգալու եք ինչպես ձեր իսկ տանը և դառնալու եք մեր մեծ ընտանիքի անդամը:

Հասանելիություն և անվտանգություն
Այստեղ` Հայաստանում, իսկապես կհասկանաք հասանելիություն և անվտանգություն բառերի ամբողջ իմաստը:
Այստեղ` Հայաստանում, կտեսնեք, որ բացահայտումների ճանապարհին գիշերն ու ցերեկը պատնեշներ չեն ու օրվա բոլոր ժամերն ընդունելի են և անվտանգ:
Դե իսկ ամենատարբեր փորձառությունների մատչելիությունն ու հասանելիությունը թույլ են տալիս ազատություն տալ երևակայությանը և փորձել ամենը` խենթ արկածներից մինչև համեղ խոհանոց:

Ամենը` մեկում
Այստեղ` Հայաստանում, յուրաքանչյուրը կարող է գտնել իր կիրքը:
Դարձե՛ք ժամանակի ճանապարհորդ` հնագույն պատմական վայրերում բացահայտելով անցյալի քաղաքակրթությունների գաղտնիքները, զբոսնե՛ք տասնյակ թանգարաններում` ընկղմվելով մշակութային գանձերի մեջ, տոն պարգևե՛ք ձեր համարձակ ոգիներին`ադրենալին որսալով և սանձելով անկառավարելի գետերի արագությունը կամ գրավելով բարձրադիր լեռների գագաթները:
Հայաստան` քո` ամենը` մեկում ուղղությունը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր միասին ձևավորում ենք ապագա, որտեղ կայունությունը մեր յուրաքանչյուր որոշման և քայլի առանցքն է:
Բաց մի՛ թողեք իրական ազդեցություն ունենալու և վաղվա ավելի կանաչ և պատասխանատու աշխարհի մի մասնիկը կազմելու հնարավորությունը:
Կհանդիպե~նք Երևանում:
