![1234-rectangle-28-1-15598293159413.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/greenconference/images/1234-rectangle-28-1-15598293159413.png?v=1689796272)
Կանաչ գյուղատնտեսության կոնֆերանս Հայաստան 2025
Երևան, 2-3 ԱՊՐԻԼ
Միացե՛ք կոնֆերանսին, բացահայտե՛ք Կանաչ գյուղատնտեսությունը` որպես Հայաստանում կայուն զարգացման խթան:
Եթե գիտաշխատող եք, կրթության ոլորտի ներկայացուցիչ, քաղաքականություն մշակող, գյուղատնտեսության ոլորտի մասնագետ, ֆերմեր, արտադրող կամ այլ հետաքրքրված կողմ, ապա հենց այսօր օրացույցում ֆիքսե՛ք կանաչ օրերը, որպեսզի բաց չթողնեք իր ձևաչափի մեջ առաջին և միակ միջոցառումը:
Բաց մի՛ թողեք միջազգային ճանաչում ունեցող բանախոսների հետ հաղորդակցվելու, հետաքրքիր պանելային քննարկումներին մասնակցելու և բացահայտումներով լի բանավոր և պաստառային ներկայացումներից նորն ու հետաքրքիրը քաղելու ձեր հնարավորությունը:
![501-arm-agenda-17300549197084.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/greenconference/images/501-arm-agenda-17300549197084.webp)
![499-screenshot-2025-02-05-at-155943-17387568153138.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/greenconference/images/499-screenshot-2025-02-05-at-155943-17387568153138.webp)
![500-screenshot-2025-02-05-at-155959-17387568546798.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/greenconference/images/500-screenshot-2025-02-05-at-155959-17387568546798.webp)
ԴԱՇՏԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ
Վայր` Պռոշյան համայնք
Ժամանում` 15:15
Մեկնում` 16:15
2020 թվականին ICARE-ը հիմնեց իր սեփական ուսումնական տարածքը` Զաբել Եսայանի անվան ագրոբիզնեսի կենտրոնը (ZYAC):
ZYAC-ը «սովորել անելով» սկզբունքով գործող գյուղատնտեսական տեխնոլոգիաների և ագրոբիզնեսի ինկուբացիոն կենտրոն է, որը նպաստում է ձեռներեցության զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, առողջ կենսակերպին և սերմանում է գնահատանք բնության նկատմամբ։
Կենտրոնն առաջարկում է ագրոբիզնեսի զարգացման հնարավորություններ ICARE-ի ուսանողների և այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են սովորել և փորձարկել արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաները, հետաքրքրված են իրենց ագրոբիզնես ընկերությունների ստեղծմամբ և նշանակալի հետազոտական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև ձգտում են ստեղծել ու խթանել սիներգիկ կապեր՝ ագրոբիզնեսի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտների միջև:
Ի՞նչ կտեսնեք այցի ընթացքում
- Կաթիլային և ցողացիրային ոռոգման համակարգերի ներկայացում՝ կիրառված ծիրանի այգում։ Ոռոգման համակարգը հիմնադրվել է EU GAIA ծրագրի աջակցությամբ։
- Արևային վահանակների հիման վրա աշխատող վերականգնվող էներգիայի համակարգի ներկայացում, որը լիովին ապահովում է ամբողջ համալիրի էներգետիկ պահանջները։
- Ծանոթացում մեղվաբուծության նախագծի՝ մոտ 100 մեղվափեթակներով, որոնք օգտագործում են կայուն և քիմիական նյութերից զերծ բազմացման մեթոդ (միակը Հայաստանում)։
- Այցելություն ուսանողական փորձարարական գինու գործարան և գինու համտես (ենթակա է հաստատման):
- Լուսանկարահանում Զաբել Եսայանի արձանի հետ: Ի դեպ, սա միակ արձանն է ամբողջ Հայաստանում, որը կնոջ հավաքական կերպար չէ և անվանական նվիրված է կոնկրետ Զաբել Եսայանին:
Վայր` Պռոշյան համայնք
Ժամանում` 17:00
Մեկնում` 18:00
Դեռևս 2019 թվականին «Շեն» հասարակական կազմակերպությունը իր ենթակայության տակ գտնվող տնտեսությունը նվիրաբերեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ՀԱԱՀ)՝ նպատակ ունենալով աջակցել «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի կայացմանը, որը հաստատվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ APPEAR-ի ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանում. օրգանական շահակիցների գիտելիքների և հմտությունների բարելավում» (BOAA) ծրագրի շրջանակներում։
Այսպիսով, ստեղծվեց ՀԱԱՀ «Ակունք» օրգանական գյուղատնտեսության կրթական և ուսումնափորձնական տնտեսությունը, որը գտնվում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում՝ ծովի մակարդակից 1480-ից 1500 մ բարձրության վրա։
Ի՞նչ կտեսնեք այցի ընթացքում
Գյուղատնտեսական դրոների և ջերմոցային տնտեսության ներկայացում
Վայր` Ձորաղբյուր
Ժամանում` 18:30
Մեկնում` 19:30
Կանաչ ուսուցման կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին: Այն կայուն տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, մասնագետներին, հետազոտողներին և առհասարակ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին առաջարկում է կրթական և խորհրդատվական ծառայություններ, փորձի փոխանակման լայն հնարարավորություններ։
Կենտրոնի առաքելությունն է օգնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված անհատներին և կազմակերպություններին բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը, կանաչ տեխնոլոգիաների և բնապահպանական գաղափարների ներդրումն ու տարածումը, տուրիստական պոտենցիալի բացահայտումն ու օգտագործումը, համայնքային համաչափ զարգացումը, կանանց ու երիտասարդների տնտեսական հզորացումը: Այն սեփական օրինակով ցույց է տալիս հանրային և բիզնես ոլորտներում կանաչ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը։ Տարեկան կենտրոնն հյուրընկալում է մոտ 10.000 այցելու:
Ի՞նչ կտեսնեք այցի ընթացքում
Կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցային համակարգեր, ջրապահպանման ժամանակակից մեթոդներ, այլընտրանքային արևային էներգիա և այլն։
Բացի այդ, կենտրոնի տարածքում մշակվում է նաև ոչ ավանդական բույսերի լայն տեսականի՝ ծառեր, խոտաբույսեր, հատապտուղներ և բանջարեղեն։