
Կանաչ վերափոխում. կայուն զարգացումը` հիմք
Եվրոպական միությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում են 1-ին ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ը` նվիրված կայուն զարգացմանը և կանաչ գյուղատնտեսության ոլորտում նպատակահեն հետազոտությունների խթանմանը:

Մեր արժեքները
Կայունություն
Մենք խթանում ենք գյուղատնտեսության ոլորտում կայուն պրակտիկաների կիրառումը և ավելի կանաչ ապագայի տեսլականի հանրայնացումը:
Համագործակցություն
Մենք հավատում ենք միջոլորտային համագործակցությանը և գիտելիքի փոխանակման ուժին, որոնք ամբողջ երկրում դրական փոփոխությունների կայացման հիմնաքարերն են:
Նորարարություն
Մենք բաց ենք նորարարական լուծումների և տեխնոլոգիաների առջև, որոնք նպաստում են կանաչ գյուղատնտեսության առաջխաղացմանը և կայուն զարգացմանը:
Հզորացում
Կայուն գործելակերպին անցման ճանապարհին մենք կանգնում ենք բոլոր շահագրգիռ կողմերի կողքին՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և ռեսուրսներ:

Հայտադիմումների ընդունում
Միացե՛ք Կանաչ գյուղատնտեսության կոնֆերանսին, կիսե՛ք ձեր պատկերացումները կայուն գյուղատնտեսության և զարգացման վերաբերյալ:
Ներկայացրե՛ք ձեր գիտական աշխատանքները (աբստրակտներ), ընտրե՛ք ամենատարբեր թեմաներին անդրադարձող ուղղություններից մեկը` սկսած կլիմայական խելամիտ գյուղատնտեսությունից մինչև առաջադեմ տեխնոլոգիաներ և ոլորտային ամենավերջին միտումներ:
Բաց մի՛ թողեք վաղվա ավելի կանաչ և պատասխանատու աշխարհի մի մասնիկը կազմելու հնարավորությունը:

Մասնակցության Պայմաններ
Երևան | 2, 3 ԱՊՐԻԼ
Արմենիա Մարիոթ հյուրանոց
Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսին մասնակցությունն անվճար Է

Կազմակերպիչներ

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA) Հայաստանում
EU-GAIA-ն ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է:
Համալսարանի առաքելությունն է՝ պատրաստել մասնագիտական հմտություններով և ոլորտի շահակիցների հետ համագործակցությամբ երկրի ագրոպարենային համակարգը զարգացնելու ունակ ագրոտեխնոլոգիական ուղղվածությամբ մասնագետներ։
Համալսարանում տարիներ ի վեր ձևավորված ավանդույթները և ձեռք բերված ակնառու հաջողությունները բուհը դարձրել են մեր երկրի ճանաչված և առաջատար ուսումնական հաստատություններից մեկը: